Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5 395 նոր դեպք

13:25, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5 395 նոր դեպք

Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 395 դեպք է հաստատվել, մահացել է 150 մարդ (նախօրեին՝ 85 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 823 515 մարդ, ապաքինվել է 612 217 բուժառու (նախօրեին՝ 8 888), ներկա պահին բուժումը շարունակում է 197 794 պացիենտ։ Մահացել է 13 504 մարդ։

Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 674 դեպք, մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 827 բուժառու։ COVID-19-ի ևս 209 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, 187-ը` Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում, Սանկտ Պետերբուրգում՝ 168, Մուրմանսկի շրջանում՝ 164, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 163, Իրկուտսկի շրջանում՝ 162, Կրասնոյարսկի երկրամասում՝ 153։

| | |
1712 | 0
Facebook