Շաբաթ օրը ՌԴ իրավապահները սկսել են ստուգել այն տեղեկությունները, համաձայն որի Մոսկվայի հարավ-արևելքում հայերի և ադրբեջանցիների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի եղել, գրում է Интерфакс-ը։
«Մոսկվայի հարավում, Մարշալ Զախարովի 20 հասցեում, տեղի է ունենում զանգվածային ծեծկռտուք երիտասարդների շրջանում, հավանաբար, Հայաստանից և Ադրբեջանից: Ոստիկանությունը ստուգում է այդ տեղեկատվությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
Ավելի ուշ Մոսկվայի ՆԳՆ շտաբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ձերբակալվել է ծեծկռտուքի 9 մասնակից։ «Մեկ այլ դեպքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետի պատուհանները, որի հետևանքով այցելուներից մեկը վնասվածք է ստացել՝ ապակու բեկորով։ Քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն)»,- նշում է ՆԳՆ-ն: