Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«ՀՀ զինված ուժերն ավելի լավ կպահպանեն Ադրբեջանի նավթամուղերն ու գազամուղերը». Արծրուն Հովհաննիսյան

00:20, երկուշաբթի, 20 հուլիսի, 2020 թ.
«ՀՀ զինված ուժերն ավելի լավ կպահպանեն Ադրբեջանի նավթամուղերն ու գազամուղերը». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքանով է ճիշտ ադրբեջանական լրատվամիջոցներում փորձագետների կողմից շրջանառվող այն թեզը, որ ՀՀ զինված ուժերը կհարվածեն ադրբեջանական ենթակառուցվածքները, նշել է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ նշեց, որ Ադրբեջանի կրած պարտությունից հետո դա արտաքին լսարանին ուղղված նոր քարոզչական թեզ է: ՀՀ զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն: Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: Տեխնիկապես ՀՀ զինված ուժերը դա վաղուց կարող էին իրականացնել, բայց մենք նման ծրագիր չենք ունեցել և չունենք և դա հայեցի չի ոչ մի տեսակետից: Մենք ասում ենք, որ այս տարածաշրջանով անցող նավթամուղերն ու գազամուղերը միջազգային ընկերություններին են պատկանում, թող վերջիններս վստահ լինեն, որ ՀՀ-ն տարածաշրջանում անվտանգություն ապահովող է և ոչ թե սպառող: Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ այլ մեկն այս տարածաշրջանում»:

| | |
8535 | 0
Facebook