Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում. պետական մեքենան անցել է գործի. «Հրապարակ»

09:00, հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ.
Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում. պետական մեքենան անցել է գործի. «Հրապարակ»

«Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»:

Մենք արդեն տեղեկացրել ենք և լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Խալափովը՝ Իլհամ Ալիևի հորաքրոջ որդին: Ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը նույնպես մշակվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների խոհանոցում:

Բաքվում, իհարկե, հայեր չկան, բայց կան խառը ամուսնություններից ծնվածներ, որոնց ծնողներից մեկը ծագումով հայ է եղել: Այդ մարդիկ, երևում է, հայտնվել են հատուկ ծառայությունների թիրախում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6694 | 0
Facebook