Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

215 մլն. դրամով կբարեկարգվի Ջերմուկի քաղաքային զբոսայգին

18:45, երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
215 մլն. դրամով կբարեկարգվի Ջերմուկի քաղաքային զբոսայգին

Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա. 215 մլն. դրամով իրականացվում են Ջերմուկի Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվային ուղու և սանհանգույցի կառուցման աշխատանքները: 12 հեկտար մակերեսում նախատեսված է մուտքերի և անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում: Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության միջոցներով:

3525 | 0
Facebook