Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը կողմ է հանդես գալիս #OPEC+ գործարքի մասնակիցների թվի ընդլայնմանը

19:35, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
Ադրբեջանը կողմ է հանդես գալիս #OPEC+ գործարքի մասնակիցների թվի ընդլայնմանը

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը կոչ է արել ընդլայնել OPEC+ գործարքի մասնակիցների թիվը՝ նավթի արդյունահանման կրճատման համար:
     «Նավթի շուկայում կայունությունը բխում է նրա բոլոր մասնակիցների շահերից: Այս առումով, ես կարևոր եմ համարում հետագայում ընդլայնել OPEC+ ձևաչափը՝ ներգրավելով այլ երկրներին և արտահանողներին»,- ասել է Շահբազովը՝ «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ։ Ըստ նրա՝ նավթի պահանջարկի նախաճգնաժամային մակարդակի վերադարձը կտևի առնվազն երկու տարի: «Ցավոք սրտի, չի կարելի վստահորեն ակնկալել, որ մոտ ապագայում պահանջարկը լիովին կվերականգնվի: Ըստ որոշ գնահատականների, նավթի շուկան կայունացնելու համար առնվազն 2 տարի կպահանջվի»,- նշել է նախարարը:

7696 | 0
Facebook