Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համաշխարհային տնտեսությունը #COVID_19-ի պատճառով կորցրել է 126 միլիարդ դոլար

16:45, երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
Համաշխարհային տնտեսությունը #COVID_19-ի պատճառով կորցրել է 126 միլիարդ դոլար

Առևտրի միջազգային կենտրոնի (Centre du commerce international (CCI)) փորձագետները կարծում են, որ համաշխարհային տնտեսությունը 2020-ին առնվազն 126 միլիարդ դոլար է կորցրել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կորուստը տեղի է ունեցել արտադրական-մատակարարման ցանցերի գլոբալ խափանման հետևանքով։
     Զեկույցում նշվում է, որ Չինաստանի, Եվրոմիության և Միացյալ Նահանգների արտադրության ոլորտում դադարը առավել մեծ ազդեցություն է ունեցել առևտրի վրա: Միասին, այդ երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ներմուծման 63%-ը և արտադրական-մատակարարման ցանցերի 64%-ը։

7973 | 0
Facebook