Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԵԺԿ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»․ Դոնալդ Տուսկ

01:20, հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
«ԵԺԿ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»․ Դոնալդ Տուսկ

ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թուիթերյան իր էջում անդրադարձել է Հայաստանին։

Նա մասնավորապես գրել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Դոնալդ Տուսկը նշել է, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ շրջանակներում՝ ցուցաբերելով քաղաքական կամք դրա ամբողջական վավերացման և իմպլեմենտացիայի համար։

9364 | 1
Facebook