Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արթուր Վանեցյանի հետ լինելու է այն, ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ». Արսեն Բաբայան

23:20, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
«Արթուր Վանեցյանի հետ լինելու է այն, ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը «168 ժամ»-ի եթերում հայտարարել է, թե արդեն 5-6 ամիս է՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված է հրահանգ՝ որևէ պատրվակով մեկուսացնել Արթուր Վանեցյանին:

«ԱԱԾ նախկին տնօրենն ու ոստիկանապետը փոխվեցին, որովհետև նրանք կարողացել էին բացատրել Նիկոլ Փաշինյանին, որ չկա որևէ հիմք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մեկուսացնելու համար։ Այսօր տեսնում ենք մի 29-ամյա երիտասարդի, որը չունի սպայի փորձ, նշանակվել է ԱԱԾ տնօրեն և իրականացնում է քաղաքական հետապնդում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի նկատմամբ։ Ես վստահ եմ, որ Արթուր Վանեցյանի հետ լինելու է այն, ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց մենք պատրաստ ենք դիմավորել թե՛ ԱԱԾ-ի, թե՛ այլ ուժային կառույցների ներկայացուցիչներին, պատրաստ ենք դիմավորել, բայց վերջում հաղթելու ենք հաստատ»,- ասել է Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արթուր Վանեցյանի հետ լինելու է այն, ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ». Արսեն Բաբայան
8272 | 2
Facebook