Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Գազի գնի հարցում մեր պարտությունը սկսվել է Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013-ից». Հովհաննես Իգիթյան

23:00, ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ.
«Գազի գնի հարցում մեր պարտությունը սկսվել է Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013-ից». Հովհաննես Իգիթյան

«Առաջին լրատվական»-ի եթերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն անդրադարձել է ՌԴ-ի հետ գազի գնի շուրջ ընթացող բանակցություններին:

«ՌԴ-ն մեր դաշնակից երկիրն է, և դժվար իրավիճակներում պետք է դաշնակցին օգնել: Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ երկիր, ընդունում է այս կառույցի հարկային օրենքները, այս տեսակետից բոլորս հավասար պայմաններում ենք, բայց սա կգործեր այն ժամանակ, երբ որ ապրանքների և ծառայությունների գինը ԵԱՏՄ-ի ներսում բոլորի համար լիներ նույնը: Գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի հիմնավորումները ընդունելի չեն, որևէ հիմնավորում չկա, որ գազի գինը պետք է բարձրացվի: Որոշ ուժեր չարախնդում են և նույնիսկ նպաստում են, որ գազի գինը բարձրանա...: Գազի գնի մասին նախկինները խոսելու իրավունք չունեն, քանի որ այս հարցում մեր պարտությունը սկսվել է 2009-ից, ֆիքսվել է 2013թ-ին»,- ասել է Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ գազի գնի հարցում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան նույն տեսակետը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

4893 | 0
Facebook