Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախատեսվո՞ւմ է աջակցություն անկախ արվեստագետներին. պարզաբանում է Արայիկ Հարությունյանը

18:40, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
Նախատեսվո՞ւմ է աջակցություն անկախ արվեստագետներին. պարզաբանում է Արայիկ Հարությունյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն այսօր` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ աջակցելու, իր բնորոշմամբ, անկախ արվեստագետներին: Հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախարարությունն այդ շրջանակների հետ կապ հաստատել է. «ՀՀ-ում ամենամեծ խնդիրն այդ շրջանակներին նույնականացնելն է, որովհետև որևէ ձևով գրանցում չկա: Մենք այժմ, միջազգային փորձը հաշվի առնելով, փորձում ենք այդ շրջանակն ստեղծել և երեկվա քննարկումների արդյունքում նաև նախնական որոշում է կայացվել, որ, անկախ նրանից, թե այս գործընթացներն ինչ ընթացք կունենան, պետք է ունենալ անկախ ստեղծագործողների բազա, որտեղ կնկարագրվի տարվա ընթացքում նրանց կատարած աշխատանքը, որպեսզի նման իրավիճակներում մենք կարողանանք այդ խմբին նույնականացնել: Եթե մենք հիմա ասենք, որ աջակցում ենք անկախ արվեստագետների, բավականին մեծ խումբ կլինի, որի ապացուցողական բազան դժվար կլինի նկարագրել և ապացուցել»,- հայտնեց նախարարը:

3118 | 0
Facebook