Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սպարտակն» իր մարզադաշտը կտրամադրի #COVID_19-ի դեմ պայքարի համար

17:15, հինգշաբթի, 23 ապրիլի, 2020 թ.
«Սպարտակն» իր մարզադաշտը կտրամադրի #COVID_19-ի դեմ պայքարի համար

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբն իր «Открытие Арена» մարզադաշտը կտրամադրի բուժաշխատողներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, փոխանցում է TAСС-ը՝ հղում անելով Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Թոմաս Ցորնին։

Ակումբի ղեկավարը նշել է, որ մարզադաշտի դիրքն այնպիսին է, որ հնարավորություն կտա բուժաշխատողներին արդյունավետ օգտագործել այն։

45․360 մարդու համար նախատեսված «Открытие Арена»-ը շահագործման է հանձնվել 2014 թվականին: Մարզադաշտում անցկացվել են 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի և 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունները։

13328 | 0
Facebook