Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արսեն Թորոսյանը՝ ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մասին

23:45, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
Արսեն Թորոսյանը՝ ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։

49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։

Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար։

26927 | 0
Facebook