Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան չի նահանջի Իդլիբում»․ Ջեյմս Ջեֆրի

16:45, ուրբաթ, 06 մարտի, 2020 թ.
«Թուրքիան չի նահանջի Իդլիբում»․ Ջեյմս Ջեֆրի

Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի կարծիքով՝ Թուրքիան չի հրաժարվի իր դիրքերից Սիրիայի Իդլիբ նահանգում, հակառակ դեպքում երկիրը կկանգնի փախստականների հոսքի առջև, որին նա ֆիզիկապես ի վիճակի չէ դիմակայել։ Այս մասին Ջեֆրին հայտնել է CBS-ին տված հարցազրույցում:

Ջեֆրին նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա հավատում է, որ Իդլիբը կարող է անցնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության վերահսկողության տակ: «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը և Ասադը կհաղթեն Իդլիբում, և պատճառն այն է, որ Թուրքիան չի կարող նահանջել, հակառակ դեպքում այնտեղ հասած 4 միլիոնից բացի կավելանա ևս 3 միլիոն փախստական։ Անկարայի իշխանությունները չեն կարողանա ֆիզիկապես հաղթահարել այս հարցը»,- նշել է Ջեֆրին:

«Թուրքիան չի նահանջի Իդլիբում»․ Ջեյմս Ջեֆրի
8209 | 0
Facebook