ԱԺ պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հարուցիչի վերաբերյալ կատակի համար
ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս ելույթում, բոլորովին այլ թեմայի եթատեքստում խոսում էի այն մասին, որ արտակարգ իրավիճակներում խուճապը կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ, քան այդ իրավիճակը ինքնին: Այս թեմայով վերջին գրառմանս մեջ հումորով կոչ էի արել արհեստական խուճապ չստեղծել, ինչը ըստ որոշ ընկերների կարող է ընկալված լինել իբրև անձնական վիրավորանք: Թեև նման նպատակ բնականաբար չունեի և անձնական վիրավորանքները համարում եմ խիստ անընդունելի, հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ով կարող էր այդ փաստորեն չստացված հումորը ընկալել իբրև վիրավորանք: Ավելի վաղ, պատգամավորը հետևյալ գրառումն էր կատարել․ «Երբ Հայաստանը դժվար օրեր էր ապրում, Իրանը բառի բուն իմաստով վերջին հույսն էր պարենային ու շատ այլ ապրանքատեսակների մատակարարման ու վերջնական մեկուսացումից խուսափելու առումով: Դրա փոխարեն, մատերի վրա հաշված սահմանային անցակետեր ունենք. հզորացվում է բժշկական հսկողությունը, անհրաժեշտ է տասնապատիկ հսկողություն, ինչը իհարկե 100%-անոց երաշխիք լինել չի կարող, բայց հաստատ ավելի արդյունավետ է, քան ետին մտքին ապավինող քաղաքական հայտարարությունները: Եվ վերջում, պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»։ |