Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հուբեյ նահանգում 7 օրում ևս մեկ հիվանդանոց կկառուցվի

16:10, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Հուբեյ նահանգում 7 օրում ևս մեկ հիվանդանոց կկառուցվի

Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում կկառուցեն ևս մեկ հիվանդանոց՝ COVID-19 վիրուսով վարակվածների բուժման համար, հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Հիվանդանոցը կունենա 200 մահճակալ։ Այն տեղակայված կլինի Սիշույի շրջանում, որտեղ այսօր նույնականացվել է կորոնավիրուսով ավելի քան 2,6 հազար հիվանդ: Ուհանում հունվարին կառուցված «Հոշենշան» հիվանդանոցում, որը նախատեսված է 1000 հիվանդի բուժման համար, արդեն այսօր ազատ մահճակալներ չկան։

8347 | 0
Facebook