Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը հերքել է Իրաքից զորքերը դուրս բերելու մասին լուրերը

16:40, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
Պենտագոնը հերքել է Իրաքից զորքերը դուրս բերելու մասին լուրերը

Իրաքում տեղակայված ռազմական հենակետերից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Էրլ Բրաունը, հայտնում է ТАСС-ը:

«Այս տեղեկատվությունը կեղծ է»,- հայտարարել է Բրաունը:
     Նախօրեին Skay News Arabia հեռուստաալիքը, վկայակոչելով Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ալի ալ-Հանիմիին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Իրաքից:

7299 | 0
Facebook