Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոբի-Գուդաուրի ճանապարհին վթարի հետևանքով կա զոհ և վիրավոր

12:05, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ.
Կոբի-Գուդաուրի ճանապարհին վթարի հետևանքով կա զոհ և վիրավոր

Փետրվարի 4-ին, ժամը 02:00-ին սահմաններում ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է հաղորդվել, որ Լարսի անցակետի մոտ տեղի է ունեցել պատահար. տուժել են ՌԴ քաղաքացիներ:

Փետրվարի 5-ին, ժամը 10:00-ին կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 18:55-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կոբի - Գուդաուրի ավտոճանապարհին (Կազբեկի շրջան)՝ 1-ին թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. ավտոմեքենայի վարորդը (Զուրաբ Ա., ծնված 1979թ., ՌԴ քաղաքացի) ստորին վերջույթի կոտրվածքով հոսպիտալացվել է, ուղևորներից մեկը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:

Ուղևոր Մարինա Խ-ն (ծնված 1996թ., ՌԴ քաղաքացի) չի տուժել:

6641 | 0
Facebook