Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մաքրե՛ք էդ Ավգյան ախոռները զիբիլից». Ռուբեն Մեհրաբյան

05:20, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
«Մաքրե՛ք էդ Ավգյան ախոռները զիբիլից». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետական ապարատը դիմադրում է փոփոխություններին։ Սա շատ կարևոր արձանագրում է` փաստի արձանագրում։ Իսկ փաստն այն է, որ ձրիակերների, հաստագլուխների, ցեղագռդոնի քվոտաներով ու «պռախոդներով» պաշտոն ստացածների ողջ բանակը, որին այլ կերպ, քան զիբիլի վրի կատու անվանելն անհնարին է, տարի ու կես է շարունակում են կախ գլուխ ձևով ոչ միայն սնվել հարկատուների հաշվին` յուրացնելով պետության հնարավորությունները, այլև փորձում են իրենցով անել պետությունը։ Եվ ուրեմն` ՄԱՔՐԵՔ ԷԴ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ ԶԻԲԻԼԻՑ։ Հույսներդ կտրեք, թե դառմայեդը դաստիարակելի է։ Չի լինում նման բան։ Անփորձը դառնում է փորձառու, միամիտը՝ շրջահայաց, չիմացողը՝ իմացող, բայց փչացածը պարկեշտ, դառմայեդը` ջանասեր, երբեք։
     Ատեստացիա արեք և ռադ արեք բոլոր կույրաղիքները, թող գնան իրենց հաշվին տուն պահեն, ոչ թե մեր»։

5275 | 0
Facebook