Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Անկախ ամեն ինչից՝ ես դեմ եմ». Տիգրան Կարապետյանը՝ 10 մլն դրամով 1 ամիս ծառայելու նախագծի մասին

23:05, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Անկախ ամեն ինչից՝ ես դեմ եմ». Տիգրան Կարապետյանը՝ 10 մլն դրամով 1 ամիս ծառայելու նախագծի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն, այսօր 168 TV-ի եթերում անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ 10 մլն դրամով 2 տարվա փոխարեն 1 ամիս ծառայելու նախագծին, նշել է, որ ինքը միանշանակ դեմ է այդ գաղափարին. «Երբ այս նախագիծը հասնի մեր հանձնաժողով, ես իմ կարծիքը կասեմ։ Միանշանակ է այն, որ որքան էլ ականջահաճո չէ լսելը, միևնույն է, մենք դատապարտված ենք ունենալու պարտադիր զինվորական ծառայություն»,-ասել է նա:

Պատգամավորի խոսքով` այս նախագծով ստացվում է, որ ծնողի վրա լրացուցիչ բեռ է դրվում, որ նա այդ գումարը տա և երեխային ազատի բանակից. «Ես ամեն դեպքում դեմ եմ՝ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ կան։ Կրկնում եմ՝ դեմ եմ»,-ընդգծել է նա։

Դիտարկմանը, թե իշխանական խմբակցությունում շատերը չեն ծառայել, Կարապետյանն ասել է. «Բանակում չեմ ծառայել նաև ես. ես բանակից ազատվել եմ, քանի որ ծնվել էր իմ երկրորդ որդին։ Ես բանակում չեմ ծառայել, բայց իմ ամբողջ գիտակցական կյանքը կապված է եղել զենքի, սպառազինության, բանակի հետ։ Համարո՞ւմ եմ արդյոք, որ դա իմ կենսագրության ոչ հպարտ էջն է, իհարկե, ես չեմ հպարտանում նրանով, որ ես բանակում չեմ ծառայել, բայց ես ունեմ երկու որդի, որոնք ծառայելու են Զինված ուժերում, իսկ իմ աշխատանքը միտված է նրան, որ մեր զինվորների ծառայությունը դարձնենք ավելի ժամանակակից և անվտանգ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Անկախ ամեն ինչից՝ ես դեմ եմ». Տիգրան Կարապետյանը՝ 10 մլն դրամով 1 ամիս ծառայելու նախագծի մասին
6303 | 1
Facebook