Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գրությամբ դիմել եմ Վանաձորի քաղաքապետին». Արմեն Եղիազարյան

05:10, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
«Գրությամբ դիմել եմ Վանաձորի քաղաքապետին». Արմեն Եղիազարյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր գրությամբ դիմել եմ Վանաձորի քաղաքապետին, որպեսզի պարզաբանում տա ինձ և մեր շատ համաքաղաքացիներին հուզող հարցին, թե ինչ է սպասվում մարզադաշտի վերևի անտառային հատվածին (եղևնիներով սորանը, լեռնադահուկորդների միակ մարզման վայրը) աճուրդով վաճառքից հետո:

Ես բազմիցս ասել եմ և կրկնում եմ, որ նման տարածքների օտարման դեպքում պետք է համայնքն ունենա հստակ ծրագիր և կոնկրետ նախապայմաններ»:

3428 | 0
Facebook