Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստանում հող հանձնող իշխանություն չկա». Արայիկ Հարությունյան

23:40, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Հայաստանում հող հանձնող իշխանություն չկա». Արայիկ Հարությունյան

«Սա պառլամենտական մեր դիվանագիտության մեջ առաջին անգամն է, երբ Արցախից խմբակցություն, խմբակցության ղեկավարի և կուսակցության ղեկավարի հետ միասին հանդիպումներ են կազմակերպում Հայաստանում իշխանության և, ինչու չէ, նաև մյուս խմբակցությունների հետ»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ հանդիպումների նախաձեռնությունը եղել է Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության կողմից: Հանդիպում է եղել նաև ՀՀ վարչապետի հետ, մի շարք հարցերին զուգահեռ քննարկվել է նաև արցախյան հարցը:

«Կոնստրուկտիվ քննարկման արդյունքում մենք այսօր հայտարարում ենք, որ վարչապետի բռնած կուրսը, իշխանությունների վարած քաղաքականությունը ղարաբաղյան խնդրում նույնական է ղարաբաղյան կողմի հետ. ստորակետի տարբերություն էլ չկա: Բանակցություններ և անվտանգություն. այս երկուսի պատասխանը մենք ստացել ենք: Հայաստանում հող հանձնող իշխանություն չկա, հակառակը՝ հող պահող իշխանություն եմ տեսնում»,- ընդգծել է Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայաստանում հող հանձնող իշխանություն չկա». Արայիկ Հարությունյան
4068 | 0
Facebook