Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Արծվիկ Մինասյանին կանչեցին ՔԿ՝ իշխանության զայրույթը չհասկանալու պատճառով

17:50, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
Արծվիկ Մինասյանին կանչեցին ՔԿ՝ իշխանության զայրույթը չհասկանալու պատճառով

Ինչպես արդեն հայտնել էինք, Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով՝ Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում: Ասում են՝ գործը վերաբերում է 2017 թվականին կատարված հանցագործությանը:

Օգտատերերը զուգահեռներ են անցկացնում ՀՅԴ ՀԵՄ-ի վերջին օրերի բողոքի ակցիաների հետ՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի: Ավելին, օգտատերերը հիշեցնում են Հարությունյանի այսօրվա հայտարարությունը. «Պատրաստվում եմ այն արկղերը, որ երեկ բերել էին, այդ արկղերը լցնեմ տասնյակ և շատ ավելի քրեական գործերով...»:

Արծվիկ Մինասյանը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է, Բնապահպանության և Էկոնոմիկայի նախկին նախարար, նախկին պատգամավոր:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18534 | 3
Facebook