Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ»․ Փաշինյան

16:06, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
«Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ»․ Փաշինյան

«Ես համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ»,- ընթացող ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա համար պետք է համաձայնեցված բոլոր սկզբունքները, որոնք հրապարակային են և համաձայնեցվել են բանակցային հարթակներում, արձանագրել խաղաղության պայմանագրում։ Պետք է այդ սկզբունքները շարադրել և ստորագրել, ես այդ տրամաբանությանը համաձայն եմ։ Հույս ունեմ, որ առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպմանն այդ առաջընթացը կարձանագրվի»,- ասաց Փաշինյանը։

«Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ»․ Փաշինյան
1557 | 1
Facebook