Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատերազմի սպառնալիք կլինի այն դեպքում, եթե Փաշինյանի արածը կյանքի կոչվի». Գեղամ Մանուկյան

15:18, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
«Պատերազմի սպառնալիք կլինի այն դեպքում, եթե Փաշինյանի արածը կյանքի կոչվի». Գեղամ Մանուկյան

«Այն, ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, իրական պատերազմի սպառնալիքն այդտեղ է»,- Սոլակից Չարենցավան ընթացող երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը: «Սահմանազատում, սահմանագծում կարող է տեղի ունենալ միայն 100 տոկոսանոց համաձայնության, միայն սահմանի ամբողջ երկայնքով: Դա պետք է լինի տրամաբանված, դրա մեջ պետք է հաշվի առնվի ՀՀ շահը. այսօր ՀՀ հսկայական տարածքներ օկուպացված են»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունների քաղաքականությունը վտանգ է պարունակում:

«Պատերազմի սպառնալիք կլինի այն դեպքում, եթե Փաշինյանի արածը կյանքի կոչվի». Գեղամ Մանուկյան
1298 | 1
Facebook