Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե հարցնեք՝ Մովսեսի դպրոցը ո՞նց հանենք ուղիղ նշանառության տակից, կպատասխանեմ՝ սահմանազատում արեք»․ Փաշինյան

16:54, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
«Եթե հարցնեք՝ Մովսեսի դպրոցը ո՞նց հանենք ուղիղ նշանառության տակից, կպատասխանեմ՝ սահմանազատում արեք»․ Փաշինյան

«Եթե ինձ հարցնեք Մովսեսի դպրոցը ո՞նց հանենք ուղիղ նշանառության տակից, պատասխանս կլինի՝ սահմանազատում արեք այդ հատվածում, որովհետև սահմանազատումն ամենաիրավական, ցիվիլ տարբերակն է։ Մենք միջազգային իրավունքի պատ ենք կառուցում Կիրանցի դպրոցի առաջ, Կիրանցի դպրոցի ու ընդհանրապես Կիրանցի համար»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ Նա վստահեցրեց նաև, որ Ոսկեպարի եկեղեցու հետ կապված ոչ մի խնդիր չի լինելու․ «Ասում էին՝ Ոսկեպարի եկեղեցին տվին, եկեղեցուց 1 մետր այն կողմ է լինելու սահմանը։ Սահմանազատումը կլինի, բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք ու կտեսնեք՝ սահմանազատումը եկեղեցուն ինչ տվեց ու ինչ չտվեց»,- ասաց փաշինյանը։

1588 | 1
Facebook