Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով․ ՔԿ
17:00, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: