Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին». Արայիկ Հարությունյան

13:30, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
«Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին». Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով ՀՅԴ ՀԵՄ անդամների՝ իր հրաժարականի մասին պահանջին, նշել է. «Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները լիարժեք չեմ կատարում... Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարներին, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին: Նախորդ տարվա իրադարձություններից հետո Դաշնակցությունն այլ պահվածք պետք է դրսևորեր, նախ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և երկրորդը` փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը և շարունակում են տապալել»:

14184 | 2
Facebook