Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն հրաժարվում է ընդունել Վրաստանին առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի

23:30, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
ՆԱՏՕ-ն հրաժարվում է ընդունել Վրաստանին առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի

ՆԱՏՕ-ն չի դիտարկի Վրաստանի անդամակցումը դաշինքին առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների: Նման հայտարարությամբ Վրաստանում հանդես է եկել ՆԱՏՕ-ի դաշնակից գրասենյակի ղեկավար Ռոզարի Պուգլիսին, հաղորդում է Georgia Online-ը:

ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշման համաձայն, այդ «բռնազավթված տարածքները» Վրաստանի մասն են կազմում, և, հետևաբար, դաշինքին անդամակցելը կարելի կլինի դիտարկել՝ դա հաշվի առնելով: ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգության կանոնադրության 5-րդ հոդվածը պարունակում է նորմ, որը կայանում է նրանում, որ դաշինքի մեկ անդամ երկրի վրա հարձակումը հավասարազոր է բոլոր անդամների վրա հարձակմանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Վրաստանին հրավիրում է անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Հարավային Օսիայի և Աբխազիայի:

7279 | 0
Facebook