Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատախազությունը տեղեկություն չունի Միհրան Պողոսյանի՝ ԱՄՆ-ում հայտնվելու մասին

14:20, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Դատախազությունը տեղեկություն չունի Միհրան Պողոսյանի՝ ԱՄՆ-ում հայտնվելու մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություն չունի հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ ԱՄՆ փախչելու լուրերի վերաբերյալ: Այս մասին MAMUL.am-ի հետ զրույցում ասաց հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ «Ժամանակ»-ը գրել էր, որ Միհրան Պողոսյանը, որն իր դեմ հարուցված քրեական գործից հետո փախել էր Հայաստանից և ապաստան խնդրել ՌԴ իշխանություններից, ներկայում ԱՄՆ-ում է՝ Գլենդել քաղաքում։ «Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող գեներալ-մայորը հայտնվել ԱՄՆ-ում, դեռ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ գնալով իրավապահների գործն ավելի է բարդանում նրան հայտնաբերելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»,- նշել էր թերթը։

5351 | 1
Facebook