Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին. РИА Новости

15:35, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին. РИА Новости

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի գնման մրցույթի տապալման համար, հաղորդում է РИА «Новости» գործակալությունը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։ Նոտան ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 22-ին և հասցեագրված է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Նոտան կազմվել է ՌԴ առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևի կողմից։ Փաստաթղթում նշվում է, որ ռուսական ORSIS ընկերության հայտը մրցույթին մասնակցելու համար մերժվել է առանց պատճառաբանության՝ «առանց ծանրակշիռ հիմքերի», ինչպես նաև ORSIS ընկերությունն առանց պատճառի հայտնվել է «անբարեխիղճ մատակարարների» ցանկում։ Գործակալության տվյալներով՝ նոտան արդեն գտնվում է արտաքին գործերի նախարարությունում և շուտով կուղարկվի Հայաստան:
     Գործակալության տվյալներով՝ խոսքը մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի մասին է, որը նախատեսվում էր անցկացնել այս ամռանը: ՀՀ Պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ORSIS-ի հայտը` մրցույթին մասնակցելու համար բանկային երաշխիք չվճարելու պատճառով:

8407 | 1
Facebook