Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա փողի ու քարոզչության բազառ է». Դանիել Իոաննիսյան

21:35, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
«Սա փողի ու քարոզչության բազառ է». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթ Սանասարյանի հետ կապված միջադեպի պատմության մեջ մի բան է հստակ և երկու կողմերն էլ դա ընդունում են՝ սա փողի ու ապա քարոզչության բազառ է:

Եթե Դավիթը որևէ մեկին վրաերթի է ենթարկել, թող դիմեն ոստիկանություն ու ԱՊՊԱ-ից կամ ավտոապահովագրողների բյուրոյից միանգամից կստանան իրենց ծախսերը:

Համենայնդեպս, ամրագրենք անհերքելի փաստերը՝

1. Վրաերթի մասին ոստիկանություն չեն հայտնել ու, կարծես՝ չեն էլ հայտնում:

2. Ակնհայտ սուտ են իրավապահների վրա Դավիթի «ճնշումների» մասին բոլոր լուրերը, քանի որ իրավապահներին որևէ մեկը չի էլ դիմել:

3. Երեխայի ծնողները Դավիթից փող են ուզել և չտալուց հետո կապնվել են ԶԼՄ-ների հետ:

4. Պատմության շուրջ PR-ով զբաղված են հանրապետության ամենասուտասան մարդիկ, իսկ մերձ-ՀՀԿ-ական ԶԼՄ-ները այն ներկայացնում են միակողմանի:

5. Այդ PR-շիկները Դավիթի հասցեին քֆուրչի բառապաշար են օգտագործում: Երևի, որ Դավիթին հունից հանեն:

6. Երեխայի՝ ուղիղ ընթացող մեքենային կողքից հարվածելու մասին Դավիթի պնդումը առայժմ չի հերքվել:

Հ.Գ. Նորից եմ ասում, եթե համարում են, որ վրաերթ է եղել, թող դիմեն ոստիկանություն: Վերջինս էլ կպարզի, վրաերթ է թե սուտ մատնություն ու շորթում»:

5650 | 0
Facebook