Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որ գնաս տուգանես՝ դուրս կգան, ճանապարհը կփակեն». Նիկոլ Փաշինյան

16:40, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
«Որ գնաս տուգանես՝ դուրս կգան, ճանապարհը կփակեն». Նիկոլ Փաշինյան

«Հիմա եկեք գնանք մեր քաղաքների միջով անցնող գետերի հուների մեջ նայենք, տեսնենք՝ ի՞նչ է կատարվում՝ աղբ: Խանութները կողք կողքի շարված են, դրանց հետևի մասում գետի հունն է, և աղբակույտեր են շարված:

Որ գնաս տուգանես՝ դուրս կգան, ճանապարհը կփակեն: Բայց դրան այլևս չպետք է նայել, որովհետև մենք հասել ենք այն տեղը, որ յոլա գնալու տրամաբանությունից պետք է դուրս գանք: Երկրի ստանդարտի մասին է խոսքը: Եթե մեր ոռոգման ջուրը որակի խնդիր ունի, ուրեմն՝ մեր խաղողն էլ ունի պրոբլեմ, գինին էլ». ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի այս գնահատականը հնչեց Արագածոտնի մարզի գործարարների հետ հոկտեմբերի 12-ի քննարկման ժամանակ:

Գինեգործությամբ զբաղվող գործարարներից մեկը դժգոհեց, որ 2 գյուղի կեղտաջրերը թափվում են ջրատար, իսկ այդ ջրով իր խաղողի այգիներն են ոռոգվում: Դա իր բացասական հետևանքն է թողնում գինու որակի վրա:

«Ես չեմ կարողանում իմ ցանկացած համի գինին ստանալ»,-ասաց նա:

Ն. Փաշինյանն ասաց, որ այսուհետ պետք է պարտադրել, որ բոլորը մաքրման կայաններ ունենան:

6151 | 0
Facebook