Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ալիևը դիվանագիտական հարթակներում իրեն ոչ ադեկվատ է պահում»․ Հովհաննես Իգիթյան

00:20, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ.
«Ալիևը դիվանագիտական հարթակներում իրեն ոչ ադեկվատ է պահում»․ Հովհաննես Իգիթյան

«Վերջին ժամանակներս Ալիևն ընդհանրապես քաղաքական, առնվազն դիվանագիտական տեսակետից իրեն ոչ ադեկվատ է պահում։ Այսինքն՝ ինքը անում է հայտարարություններ այն հարթակներում, որտեղ այդ հարցը չի քննարկվում»,- Factor TV-ի եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով՝ այժմ Ալիևն իր հայտարարություններով մերժում է բանակցությունները որպես գործընթաց. «Քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, մենք, Մինսկի խումբը, Արցախը պետք է համարենք, որ Ադրբեջանը շարունակում է մասնակցել բանակցություններին, քանի դեռ օֆիցիալ այլ հայտարարություն չի հնչել։ Հա, ինքը խանգարում է, չի նպաստում բանակցային մթնոլորտի ստեղծմանը, բայց համարենք, որ ինքն աշխատում է իր հասարակության կարծիքի վրա, բայց եթե կողմերը, երեք կողմերը մի օր պատրաստ լինեն բանակցությունները սկսելու, Ադրբեջանը լինելու է սեղանի շուրջ»,- նշել է Իգիթյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ալիևը դիվանագիտական հարթակներում իրեն ոչ ադեկվատ է պահում»․ Հովհաննես Իգիթյան
3384 | 0
Facebook