Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը Հայաստանում մի քանի միլիարդ դոլար ներդրումների ռեսուրս է տեսնում

11:15, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
ՄԱԿ-ը Հայաստանում մի քանի միլիարդ դոլար ներդրումների ռեսուրս է տեսնում

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հայտարարել է, որ Հայաստանը կարող է մի քանի միլիարդ դոլար ներդրումներ ներգրավել:

«Մենք ուսումնասիրել ենք մի քանի ոլորտներ, որոնք կարող են ապահովել տարեկան մինչև 1 միլիարդ դոլար եկամուտներ և այնպիսի ոլորտներ, որոնք կարող են ունենալ նման ցուցանիշներ»,-հայտնել է Շարփը՝ «Հայաստանի ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի շնորհանդեսի ժամանակ:

Ըստ նրա, հատկապես հեռանկարային են այնպիսի ոլորտները, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, տեքստիլը, գյուղատնտեսությունը և վերամշակող արդյունաբերությունը:

«Վստահ եմ, որ մի քանի միլիարդ դոլար ներդրումներ հնարավոր է իրականացնել Հայաստանում, քանի որ կան հետաքրքիր ոլորտներ»,-հավելել է Շարփը:

10292 | 1
Facebook