Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը Պուտինի հրավերով ժամանել է Սոչի

11:15, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Ալիևը Պուտինի հրավերով ժամանել է Սոչի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, աշխատանքային այցով ժամանել է Սոչի:

Սոչիի միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են Կրասնոդարի երկրամասի նահանգապետի տեղակալ Անատոլի Վորոնովսկին և Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին:

Հիշեցնենք, ավելի վաղ ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահը, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, կմասնակցի Սոչիում անցկացվող «Վալդայ» ակումբի հանդիպմանը: Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը և Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:

8620 | 0
Facebook