Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թրամփի փաստաբանը չեղարկել է Հայաստան այցը Պուտինի պատճառով

12:40, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2019 թ.
Թրամփի փաստաբանը չեղարկել է Հայաստան այցը Պուտինի պատճառով

Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է իր այցը Հայաստան, որտեղ նա պետք է ելույթ ունենար՝ որպես հրավիրված խոսնակ։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Լրատվամիջոցը հստակեցնում է, որ Ջուլիանին պետք է մասնակցեր Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի գլխավորած խմբի աշխատանքներին։ «Ես չգիտեի, որ Պուտինը գնում է»,- ասել է Ջուլիանին։

8980 | 0
Facebook