Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Ֆերնանդո Ռիկսենը

15:50, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Մահացել է Ֆերնանդո Ռիկսենը

Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է Հոլանդիայի ազգային հավաքականի և «Ռենջերս»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռիկսենը: Նա 43 տարեկան էր։

«Ռենջերսը խորապես ցավում է ողբերգական լուրի համար»,-գրել է «Ռենջերս»-ի մամուլի քարտուղարությունը, որի կազմում նա մասնակցել է 182 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ: Ցավակցական գրառում է կատարել նաև ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը։

Նշենք, որ Ռիկսենը Շոտլանդիայի և Ռուսաստանի չեմպիոն է, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր և Սուպերգավաթակիր, Ռուսաստանի սուպերգավաթակիր, Շոտլանդիայի գավաթակիր և Շոտլանդիայի լիգայի գավաթակիր։

9843 | 0
Facebook