Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների մրցակիցները

15:30, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի են աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների մրցակիցները

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները։ Գորգ դուրս կգան 57 և 65 կգ քաշային ըմբիշները։

57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նա պայքարն սկսելու է 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Օտարի Գոգավան։

65 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Վազգեն Թևանյանը: Նա ևս պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի հետ:

2368 | 0
Facebook