Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արտամարմնային բեղմնավորումից հետո ընտանքում ծնվել է այլ ռասայի երեխա

23:00, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
Արտամարմնային բեղմնավորումից հետո ընտանքում ծնվել է այլ ռասայի երեխա

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում արդեն նախկին ամուսինները դատի են տվել բեղմնավորման կլինիկային, քանի որ այնտեղ իրականացված արհեստական բեղմնավորումից հետո նրանց ընտանիքում ծնվել է այլ ռասային պատկանող երեխա: Աղջիկը մեծանալուն զուգընթաց ավելի ու ավելի է նմանվել մոնղոլոիդ ռասայի ներկայացուցչի, չնայած որ ամուսինները պատկանում են եվրոպոիդ ռասային: Ու չնայած նրանք սիրում են իրենց դստերը, բայց տեղի ունեցածը հակասություններ է առաջացրել ընտանիքում՝ դառնալով ամուսնալուծության պատճառ: Նշենք, որ ամուսինները 500 հազար դոլար են վճարել կլինիկային՝ վստահ լինելով, որ լույս աշխարհ կբերեն իրենց գեները կրող երեխայի:

Դատարանը որոշում է կայացրել, որ կլինիկան պետք է նախկին ամուսիններին տամադրի բոլոր դոնորների ցուցակները, ինչպես նաև այն բժիշկների տվյալները, որոնք արտամարմնային բեղմնավորման պատասխանատուներն են եղել:

11590 | 0
Facebook