Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԻՆ-ում ազատման դիմումներ են գրում. «Ժողովուրդ»

09:50, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
ԱԻՆ-ում ազատման դիմումներ են գրում. «Ժողովուրդ»

«Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման դիմումներ են գրում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած աշխատակիցներն ահազանգեցին, որ ծանր գրաֆիկով են աշխատում և դրա դիմաց ստանում են 80 հազար դրամ աշխատավարձ, որով չեն կարողանում ընտանիք պահել:

«Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատի աշխատակիցների դժգոհության մասին զրուցեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, որը հաստատեց, որ շատ հրդեհների պատճառով փրկարարներն արտակարգ իրավիճակում են աշխատել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5968 | 1
Facebook