Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոլոր մարդասպանները կնստեն». BBC

14:30, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ.
«Բոլոր մարդասպանները կնստեն». BBC

2008-ի մարտի իրադարձությունները Հայաստանի հետխորհրդային պատմության ամենաողբերգական դրվագներից են. BBC-ն իր ծավալուն հոդվածում շարունակել է ներկայացնել 2008-ին Երևանում տեղի ունեցած արյունալի դեպքերը:

«Այնուհետև Երևանի կենտրոնում ցուցարարները փորձեցին վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք, ըստ նրանց, կեղծվել էին նախագահ Քոչարյանի և նրա դաշնակից վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ»,- գրում է BBC- ն, որը ձեռք է բերել Հայաստանի «ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի» քննչական փաստաթղթերը:
     Ըստ ընտրատեղամասերի 16%-ի, քվեարկության հաշվարկի գործընթացն անցել է «վատ» կամ «շատ վատ», համաձայն ԵԱՀԿ 2008-ի պաշտոնական ընտրությունների զեկույցի: Դիտորդները ձայների հաշվարկման հարցում արձանագրել են մանիպուլյացիայի փորձեր:
     Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ջարդեց ընդդիմության վրանային ճամբարը Ազատության հրապարակում, և նույն երեկոյան բախումներ սկսվեցին քաղաքի փողոցներում, ինչի հետևանքով զոհվեց երկու ոստիկան և ութ քաղաքացի:

«Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո անհանդուրժողականության մթնոլորտը վերաճել է փոխադարձ ատելության», -ասաց ՀՀ մարդու իրավունքների հանձնակատար Արմեն Հարությունյանը:
     Իրադարձությունների մեծ մասը դիտվում է որպես «խաղաղ բողոքի ցույցի արյունալի ցրումը», որի մեջ մեղավոր է նախագահ Քոչարյանը:
     Այնուամենայնիվ, կա ավելի քիչ տարածված կարծիք, որ «Նիկոլ Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքում բողոքի ցույցերը եղան արմատական և հանգեցրեցին արյունալի բախումների»:
     2008-ին Փաշինյանը փողոցային բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկն էր, որի համար դատապարտվեց և ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ անցկացրեց:
     Փաշինյանը, արդեն կառավարության ղեկավարի կարգավիճակում, նա խոստացավ արդարության հասնել զոհվածների ընտանիքների համար և ազդարարից հետո հայտարարեց, որ «բոլոր մարդասպանները կնստեն»:
     Անցած տարի Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանության նախկին երկու նախարարներին, Գլխավոր շտաբի նախկին ղեկավարին:
     Նրանք կասկածվում են սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Համաձայն մեղադրանքի՝ երկրում մտցվել է արտակարգ դրություն և բանակը օգտագործել է անկարգությունները ճնշելու համար:

7359 | 0
Facebook