Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել

22:55, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ.
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ռուսաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Հանթսմանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին․ РИА Новости-ի փոխնացմամբ հայտնում է Salt Lake Tribune թերթը:
     Դիվանագետի դիմումի պատճենը թվագրված է օգոստոսի 5-ին:

Իր ուղերձում Հանթսմանը շնորհակալություն է հայտնել Թրամփին այն վստահության և հնարավորության համար, որ ստանձնել է դեսպանի պաշտոնը Մոսկվայում «երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարդ ժամանակահատվածում»:

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի Ռուսաստանին «պատասխանատվության ենթարկել», քանզի նրա վարքագիծը «սպառնում է» Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին:
     «Չնայած նրան, որ մեզ առանձնացնող շատ բան անհամատեղելի է, սակայն կան ընդհանուր շահեր, որոնք մենք չենք կարող անտեսել», - ասել է Հանթսմանը:

4810 | 0
Facebook