Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանը ցանկանում է հրաժարվել էքզիթ-փոլերից

08:45, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ.
Վրաստանը ցանկանում է հրաժարվել էքզիթ-փոլերից

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ պետք է արգելվեն էքզիթ փոլերը, երբ երկիրն անցնի համամասնական ընտրակարգին,- ասել է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Գեորգի Ախվլեդիանին: «Այս նախաձեռնության պատճառն այն է, որ մեր երկիրն անցում է կատարում համամասնական ընտրակարգին, ինչը, իր հերթին, նշանակում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկարողանա ավելի արագ հրապարակել ընտրությունների առաջին տվյալները, իսկ ձայների հաշվարկի ժամկետը կկրճատվի երկու անգամ»,- հավելում է Ախվլեդիանին:

Նա նաև կարծում է, որ պետք է չեղարկել էքզիթ փոլերի անցկացումը, քանի որ, դրանք քաղաքական մանիպուլյացիայի լավ գործիք են:

Իշխող կուսակցությունը հունիսի վերջին հայտարարեց զրոյական շեմով խորհրդարանական ընտրությունների խառը համամասնական ընտրակարգին անցնելու մասին: Իսկ նախօրեին խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալկվաձեն ներկայացրեց առաջարկվող սահմանադրական փոփոխությունները և հարակից օրենքները:

4423 | 0
Facebook