Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հյուսիս-հարավ» ճանապարհը փակել ցանկացողներին հրավիրել են ոստիկանություն՝ «կոշտ արձագանքի» սպառնալիքով

12:25, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ.
«Հյուսիս-հարավ» ճանապարհը փակել ցանկացողներին հրավիրել են ոստիկանություն՝ «կոշտ արձագանքի» սպառնալիքով

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող կապալառու ընկերության աշխատակիցները պատրաստվում էին կրկին փակել Աշտարակ-Ուջան ճանապարհը: Վերջիններին, սակայն, այսօր հրավիրել են ոստիկանություն, ինչի հետևանքով ակցիան չի կայացել:

Ակցիայի կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունից իրենց հայտնել են՝ «եթե փակեն ճանապարհը, կոշտ արձագանք կստանան»:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ այս ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունները պահանջում են վճարել կատարած աշխատանքի համար 2018 թվականի օգոստոսից չվճարված գումարները։

Քիչ առաջ շինարարները տեղեկացրին, որ Աշտարակի ոստիկանապետի հետ համաձայնության են եկել. «Օգոստոսի 8-ին հանդիպում կկազմակերպի կառավարության անդամների հետ: Եթե ամսի 8-ին հարցը չլուծվի, փակելու ենք ճանապարհը»,- ասացին նրանք:

5834 | 0
Facebook