Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն առաջին անգամ 10 տարվա ընթացքում վերանայում է քաղաքացիության տրամադրման թեստը

15:55, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
ԱՄՆ-ն առաջին անգամ 10 տարվա ընթացքում վերանայում է քաղաքացիության տրամադրման թեստը

ԱՄՆ-ի քաղաքացիության ու ներգաղթի ծառայությունը (USCIS) կվերանայի քաղաքացիության թեստն առաջին անգամ 10 տարվա ընթացքում, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով ծառայության պաշտոնական կայքում հայտնված տեղեկատվությանը:
     Նշվում է, որ փոփոխության նպատակն է ստեղծել նոր թեստ, որն ավելի հարմար կլինի հայտատուների համար անհրաժեշտ գիտելիքների ստուգման ու գիտելիքների ճշգրիտ գնահատականը երաշխավորելու համար:
     Նշվում է, որ USCIS-ի կողմից ձևավորված նոր աշխատանքային խումբը կքննարկի հնարավոր փոփոխությունները, որոնք կընդգրկվեն թեստի խոսակցական բաժնում: Թեստի ներդնումը նախատեսված է 2020 թվականի դեկտեմբերի 20-ին կամ 2021 թվականի սկզբին: Տարբերակը կփորձարկվի այս աշնանը:

6554 | 0
Facebook