Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանում ազդարարվել է ռազմահայրենասիրական ամառային ճամբարի բացումը». Կարեն Հովհաննիսյան

18:20, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
«Ադրբեջանում ազդարարվել է ռազմահայրենասիրական ամառային ճամբարի բացումը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը երկրում ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետական մակարդակով ոչ միայն խրախուսում , այլ լուրջ ֆինանսական միջոցներ է հատկացնում :
     Մի քանի օր առաջ երկրով մեկ մեկնարկել է 18-25 տարեկանների բանակումը, որը ռազմահայրենասիրական մոտիվներով էր: Ահա, այսօր արդեն ազդարարվել է «Պատանի հեյդարներ» ռազմահայրենասիրական ամառային ճամբարի բացումը:
     Այն 10-16 տարեկան երեխաների համար է, որոնք ճամբարն անցկացնելու են բացառապես զինվորական կարգ ու կանոնով:
     Հատկանշական է, որ մինչ ճամբար մեկնելը, երեխաների մոտ ելույթով հանդես է եկել Ադրբեջանի ռազմական գերատեսչության անձնակազմի հետ տարվող բարոյահոգեբանական պատրաստության և դաստիարակաության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևը:
     Նա իր խոսքով բացահայտ հակահայ և հայտյաց քարոզչություն է իրականացրել:
     Մասնավորապես նշել է, որ «հաջորդ ռազմահայերնասիրական ճամբարը լինելու է թշնամու կողմից օկուպացված հայրենիքի լեռներում» : Նա նաև խորհուրդ է տվել երկրի բոլոր գործարարներին ստեղծել ռազմահայրենասիրական ճամբարներ իրենց աշխատողների երեխաների համար»:

2716 | 0
Facebook