Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է Խորեն Վերանյանի նոր ակումբը

14:15, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
Հայտնի է Խորեն Վերանյանի նոր ակումբը

Երևանի «Տորպեդո»-ն պայմանագիր է ստորագրել փորձառու կիսապաշտպան Խորեն Վերանյանի հետ։ 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հայկական առաջատար մի շարք ակումբներում` պաշտպանելով «Փյունիկ»-ի, «Միկա»-ի, «Իմպուլս»-ի, «Գանձասար»-ի, «Արարատ»-ի, «Ալաշկերտ»-ի գույները։ Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակ»-ի կազմում։

Ժամանակին Խորեն Վերանյանը խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ այս ամառ ներկայացրել է Արցախի հավաքականը՝ չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունում։

Վերանյանը «Տորպեդո»-ի կազմում մասնակցել էր «Արագած»-ի հետ ստուգողական հանդիպմանը և 11-մետրանոց հարվածով խփել թիմի 3 գոլերից մեկը։

2898 | 0
Facebook