Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսրայելը կոչնչացվի 30 րոպեում, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա». Մոջթաբա Զոննուր

11:15, երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ.
«Իսրայելը կոչնչացվի 30 րոպեում, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա». Մոջթաբա Զոննուր

Իրանի խորհրդարանի միջուկային հարցերով հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զոննուրը «քաղաքական բլեֆ» է անվանել Դոնալդ Թրամփի՝ 10 րոպեում Իրանին հարվածելու, ապա այն չեղյալ համարելու հայտարարությունը:

Զոննուրը նշել է, որ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Թեհրանը կոչնչացնի Իսրայելը կես ժամվա ընթացքում, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը:

«Եթե ԱՄՆ-ը հարձակվի մեզ վրա, Իսրայելին կմնա ապրելու 30 րոպե»,- ասել է նա:

Պաշտոնյայի խոսքով, եթե ամերիկացիները վստահ լինեին, որ իրենց գրոհը հաջողությամբ կպասակվեր, այն չէին չեղարկի:
     Զոննուրը նաև հավելել է, որ Իրանն ունի ռազմական մեծ ուժ և Թրամփի օգնականները հասկանում են, որ հարձակումը կավարտվի պարտությամբ. ամերիկյան բոլոր՝ 36 ռազմաբազաները գտնվում են Թեհրանի հսկողության տակ։

13263 | 0
Facebook