Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա Սևանի ճիչն է». Գալուստ Նանյան

20:40, շաբաթ, 29 հունիսի, 2019 թ.
«Սա Սևանի ճիչն է». Գալուստ Նանյան

Բնապահպանական տեղեկատվության վերլուծաբան Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Սևանի ՃԻՉՆ ա

Պետք էր շուտ մտածեիք և Սևանը չբարձրացնեիք կամ իջեցնեիք տարին մեկ. Հիշեցում. Սևանի 1 սմ ջուր հավասար է 12,5 մլն խմ ջրի։
     Պատճառներից մեկը դա էր, որ արհեստականորեն պայմաններ ստեղծիք Սևանի Էվտրոֆիկացիային (ծաղկում, ճահճանում)... Դրանով իսկ, բնականաբար, փոխելով բազմաթիվ պարամետրեր` ջրի ջերմային և թթվածնային ռեժիմը, ջրի կազմում ավելացելով ազոտը, պակասեցնելով ֆոսֆորը:

2-րդ. այսօր լճում ստեղծվել է մի պատկեր, երբ լճում կեր շատ կա, բայց ձուկ չկա: Ինչն էլ լճում առաջացրել է այս վիճակը։

Հիշեք, թե նախորդ տարի ինչ թույլտվություններ էիք տալիս Սևանը ձկնաշխարհից մաքրելու և Երևանի ասֆալտներին փռելու համար...»:

Ավելի վաղ ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր. «Սևանա լճի վիճակը Sentinel-2 L2A պատկեր 26.06.2019թ-ի դրությամբ. վիզուալ գնահատեք կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները (որպես կողմնորոշիչ. պատկերները բացելիս` կտեսնեք ափամերձ բնակավայրերի անունները, երրորդ պատկերը Կարճաղբյուրից Վարդենիս հատվածն է)....

Բոլորս գովասանքի ենք արժանի!!!

Հ.Գ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 28.06.2019թ-ին տեղեկացնում է, որ գործընթացը նկատելի է միայն Գավառի հատվածի խորշերում, Ծովագյուղի, Շորժայի առափնյա հատվածներում և ծանծաղուտներում...»:

9594 | 0
Facebook